ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Սեբաստիան Կուրց. Մենք կաջակցենք բոլոր ջանքերին՝ ԼՂ հակամարտությունում առաջընթացի հասնելու համար

Սեբաստիան Կուրց. Մենք կաջակցենք բոլոր ջանքերին՝ ԼՂ հակամարտությունում առաջընթացի հասնելու համար
23.02.2017 | 15:56

Ավստրիան կսատարի բոլոր ջանքերին՝ ուղղված հակամարտություններում, այդ թվում ԼՂ հարցում առաջընթաց գրանցելուն՝ հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Սեբաստիան Կուրցը:

«Ավստրիան կաջակցի բոլոր ջանքերին՝ ուղղված Մերձդնեստրի, Վրաստանի, Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում առաջընթաց գրանցելուն: Ավստրիան ԵԱՀԿ-ում նախագահությունը սկսել է շատ բարդ ժամանակաշրջանում: ՈՒր նայում ես, ամենուր լուրջ սպառնալիքներ են խաղաղության և անվտանգության համար»,- ասել է նա:


Կուրցի խոսքով՝ ԵԱՀԿ-ում նախագահության շրջանում Ավստրիան կփորձի ուղիներ փնտրել՝ գոյություն ունեցող հակամարտություններում լարվածությունը նվազեցնելու, փոխադարձ աջակցությունը, ԵԱՀԿ անդամ երկրների միջև վստահությունը վերականգնելու համար: «Բազմակողմանի համագործակցությունը խաղաղության, անվտանգության, կայունության հասնելու միակ ուղին է»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ